Կառավարությունը արտահերթ նիստ կանի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աժ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ ժամը 12-ին գործադիրը արտահերթ նիստ է անելու: 

«Ժամը 12:00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային ևս 3 փաթեթ:

Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:

Կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ եթերում»,-գրել է Նիկել Փաշինյանը: