WTI նավթի գինը 20 դոլարից նվազել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

տնտեսական

Նավթի WTI տեսակի գինը մեկ բարելի համար 2002թ. ի վեր առաջին անգամ 20 դոլարից էլ պակաս ցուցանիշի է հասել, հայտնում է ria.ru-ն:

Նավթի այս տեսակի մայիսյան ֆյուչերսների գինն արձանագրել է 8,52% անկում՝ մեկ բարելի համար հասնելով 19,98 դոլարի:

Իսկ նավթի Brent տեսակի հունիսյան ֆյուչերսներն էժանացել են 4,65%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 26,6 դոլար ցուցանիշի: 

Moody’s գործակալությունը, իր հերթին, կանխատեսել էր, որ 2020 թվականին նավթի ու գազի գները կշարունակեն ցածր մնալ: Moody’s-ի կանխատեսմամբ՝ Brent ապրանքանիշի նավթի գինն այս տարի կշարունակի մնալ մեկ բարելի համար 35-40 դոլարի սահմանում, իսկ հաջորդ տարի այն կաճի մինչև 45-50 դոլար: