Թրամփը չի պատրաստվում վճարել Հարրիի ու Մեգանի անվտանգության ծախսերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

Հարի Մեգան

ԱՄՆ-ն չի պատրաստվում վճարել Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի անվտանգության ապահովման ծախսերը, նրանց՝ Միացյալ նահանգներ այցից հետո: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Ես թագուհու և Մեծ Բրիտանիայի ընկերն ու մեծ երկրպագուն եմ։ Հաղորդվել է, որ Հարրին և Մեգանը, որոնք լքել են թագավորությունը, մշտական բնակություն են հաստատելու Կանադայում: Այժմ նրանք Կանադայից ԱՄՆ են եկել, սակայն Միացյալ Նահանգները չի վճարի նրանց անվտանգության ապահովման ծախսերը։ Նրանք պետք է վճարեն»,- գրել է Թրամփը։

Թրամփի հայտարարությանն ի պատասխան, զույգն իր ներկայացուցչի միջոցով ասել է․

«Դուքսն ու դքսուհին չեն պատրաստվում դիմել ԱՄՆ կառավարությանը անվտանգության ապահովման ռեսուրսների համար։ Անվտանգության ապահովման համար մասնավոր միջոցներ կիրառվել են»։ Գրել է BBC-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին ինքնամեկուսացել են Լոս Անջելեսում, որտեղ վերջերս էին տեղափոխվել Վանկուվերից։