Ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք․ Արսեն Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

կորոնավիրուս

Այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և 1 ծայրահեղ ծանր դեպք, սակայն ծայրահեղ ծանրը հավանաբար կդառնա ծանր, այսինքն բարելավում կունենանք։ Այս մասին կառավարության արտահերթ նիստում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

« Հնարավոր է՝ ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, և ինքնուրույն կշնչի պացիենտը։ Եվս 2 ծանր, որոնց մենք գնահատում էին, որ հնարավոր է՝ դառնան ծայրահեղ ծանր, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ հավանաբար կդադարեն համարվել ծանր և կտեղափոխվեն սովորական պալատ»,- ասել է Թորոսյանը։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին 11։00-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիուսի հաստատված 482 դեպք կա, նոր հաստատված դեպքերը 58-ն են։ Նրանցից 25-ը գտնվել է կարանտինում, 31-ը հաստատված դեպքերի կոնտակտավոր է: Մնացած 2 դեպքի շփման շրջանակը պարզվում է։