Տասնյակ զինծառայողներ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից վերադառնում են ծառայության. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

զինվոր

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, անդրադառնալով զինծառայողների շրջանում վարաման դեպքերին, տեղեացրել է, որ մեկուսացումից ու ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության։

Նկատենք, որ հինգ զինծառայող վարակվել էր կորոնավիրուսով, հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողների մոտ հիվանդությունն ընթանում է առանց բնորոշ ախտանշանների։

Կառավարության արթահերթ նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև ցավակցեց մահացած երկու անձանց հարազատներին՝ նշելով, որ երկուսն էլ ունեցել են շատ ծանր քրոնիկական հիվանդություններ:

«Այս կարգի քաղաքացիների նկատմամբ առանձնահատուկ ուշադրություն է պետք», - ասել է վարչապետը։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտարարել է, որ այս պահի դրությամբ կա ծանր վիճակում գտնվող 14 պացիենտ և մեկ պացիենտ, ում վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն վիճակը կարող է դառնալ ծանր։