Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

ՈւԵՖԱ

ՈւԵՖԱ-ն մտադիր է եվրոգավաթային մրցաշարերն ավարտին հասցնել օգոստոս ամսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sunday Time-ը: Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կկայանան օգոստոսին: Ֆինանսական կորուստների պատճառով ՈՒԵՖԱ-ն կեզրափակի մրցաշրջանը օգոստոսին, իսկ հաջորդ մրցաշրջանում առավել քիչ հանդիպումներ կլինեն:

Այս պահի դրությամբ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի վերսկսումը հետաձգված է անորոշ ժամանակով:

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները գրում էին, թե մայրցամաքային երկու խոշորագույն ակումբային մրցաշարերը կանցկացվեն հունիս մասին: 

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 27-ին, իսկ Եվրոպայի լիգայի եզրափակիչը` լեհական Գդանսկում հունիսի 24-ին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»։