Թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք օգտագործում, որը հավանաբար կանջատենք. նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

արսեն

Կառավարության արտահերթ նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ թոքերի օդափոխության միայն մեկ սարք ենք այս պահին օգտագործում, որը հավանաբար կանջատենք:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է, որ քրոնիկական հիվանդություններն են կանխորոշում հիվանդության ելքը, քանի որ 14 ծանր հիվանդներից 13-ն ունել են քրոնիկական հիվանդություններ, մեկը շատ ուշ է դիմել: Այդ երիտասարդը երկկողմանի թոքաբորբ ունի ու եթե մի քիչ շուտ դիմած լիներ, հնարավոր է, ինքն էլ ծանրի չհասներ:

Վարչապետը նաև հետաքրքրվել է՝ ինչպիսին է դինամիկան ծանր վիճակում գտնվող 14 պացիենտների մոտ, ինչին նախարարը պատասխանել է. «Միջազգային վիճակագրություն կա, որ եթե պացիենտը ինտենսիվ թերապիայի է անցնում, ապա հիմնականում 50 տոկոսը գնում է ինկուբացիայի, և դրանց շատ քիչ տոկոսն է ապրում: Մեր թվերը փոքր են, և կանխատեսում անել մեր թվերի վրա դժվար կլինի: Ամեն կոնկրետ դեպքը ինդիվիդուալ է: Օրինակ, ունենք մի դեպք, որ ծանր է, երիտասարդ է, սակայն մեծ հավանականությամբ կդադարի ծանր լինել և միջին կդառնա շուտով, ապա նաև կապաքինվի»: