Այն հղիները, որոնք չունեն աշխատանք, և ում ամուսինները չեն աշխատում, կստանան 100 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հղի

Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց: 

Միջոցառման շահառու է այն հղի կինը, որը 2020 թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք, և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև 2020 թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:

Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով: