Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով , ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

աշոտյան

«Ազգային Ժողովի արտահերթ նիստը լի է վիճահարույց օրինագծերով»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով կառավարության՝  անձնական տվյալներին առնչվող օրինագծին:

Անձնական ազատությունների և իրավունքների անհիմն սահմանափակումները քաղաքացիների հանդեպ տոտալ վերահսկողություն սահմանելու փորձ են համաճարակի պատրվակով, քանզի ակնհայտորեն անցնում են հանրային առողջության և համաճարակային վերահսկողության անհրաժեշտ սահմանները։
Մինչև մենք, քաղաքական ուժերս և քաղաքացիներս, դրսևորում ենք համերաշխության վարքագիծ, իշխանությունները ատամներն են սրում բոլորիս վրա։
Առողջապակական և սոցիալ-տնտեսական օրհասական խնդիրները թողած՝ տոտալ իշխանության իրենց տենչանքն են իրականացնում, ինչը կրկնակի անբարոյական է։
Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով , ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով։
Այսպես չի մնալու։