ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
ՀՀԿ փոնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ ներկայացնելով Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ տեսլականը: Գրառումը՝ ստորև.
«Մեկ Հայրենիք, երկու հանրապետություն. սա է բանաձևը։
•Արցախը Մեծ Հայքի 15 նահանգներից մեկն է։
•Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։
•Արցախը ոչ մի օր չի եղել անկախ Ադրբեջանի կազմում։
•1991թ-ի դեկտեմբերի 10-ին Արցախի ժողովուրդը հանրաքվեով անկախացել է ԽՍՀՄ-ից։
•Արցախը Հայաստանի Հանրապետություն չէ։
• Արցախը անկախ հանրապետություն է։
• Արցախի հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի։
•Մենք՝ հայերս,ունենք մեկ Հայրենիք և երկու անկախ հանրապետություն ու դա է ճշմարիտ բանաձևը։
Հ. Գ. Եթե ոմանց պետք են ուժեղ ցնցումներ,ապա մեզ պետք է ուժեղ և միասնական Արցախ»,-գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին՝ քարոզարշավի վերջին օրը, Արցախի Հանրային հեռուստաըներության եթերում նախագահի թեկնածուները բանավիճել են, որի ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացրել է նաև իր տեսլականը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ: