Նոյերը «Բավարիայից» 5 տարվա պայմանագիր է ակնկալում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News      

նոյեր

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության գալ Գերմանիայի չեմպիոնի հետ:

34-ամյա դարպասապահը մյունխենյան ակումբի հետ  5 տարվա պայմանագիր կնքլեու ցանկություն ունի, իսկ ակումբը նախատեսում է միայն երեքը։

Այս պահին ֆուտբոլիստն ու «Բավարիան» չեն բանակցում: 

Մանուել Նոյերի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: