«Հեռավորությունը պահելով». «Նորք» ինֆեկցիոնի անձնակազմը ընդմիջումից լուսանկար է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

նորք

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի անձնակազմը լուսանկար է հրապարակել, որին կից գրված է․ «Անձնակազմը ընդմիջման ժամանակ, հեռավորությունը պահելով»։

Նշենք, որ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք, մարտի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 482 է, որոնց զգալի մասը գտնվում է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում: Արձանագրվել է նաև մահվան 3 դեպք: