Դիլիջանում վեճի ու գազային ատրճանակով կրակոցների միջադեպը բացահայտվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Մարտի 26-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ օրեր առաջ Դիլիջանի 3 քաղաքացիներ վիճաբանել էին, որի ընթացքում գազային ատրճանակից կրակոցներ էին արձակել և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները ճշտել են վիճաբանության բոլոր մասնակիցների ինքնությունը։

Բացատրական աշխատանքի շնորհիվ կրակոցներ արձակած քաղաքացին ներկայացել է ոստիկանություն, ներկայացրել ատրճանակն ու հայտնել, որ ինքն է երկու անգամ օդ կրակել։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։