Հայտնի չէ, թե հեռախոսազանգերի տվյալների հավաքագրումը ո՞նց կարող է օգնել. մեդիափորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

սամվել

ԱԺ-ում քննարկվող փաթեթը ենթադրում է քաղաքացի որի հեռախոսազանգերի մետա-տվյալների հավաքագրում, այսինքն` ո՞ւմ է զանգել, ե՞րբ, որքա՞ն է տևել զանգը՝ առանց դրա բովանդակության։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Անկասկած, հիանալի է, որ բովանդակությունը չի ձայնագրվելու։ Սակայն սա անհամաչափ միջոցների կիրառում է, քանի որ հայտնի չէ, թե սա ո՞նց կարող է օգնել կարանտինի տեսանկյունից։ Իսկ այ, օրինակ, քաղաքական վերահսկողության տեսանկյունից սա լավ գործիք է։ Երկրորդը. հարկավոր է ստեղծել հանրային վերահսկողություն տվյալների հավաքագրման եւ ապագայում ոչնչացման։ Կառավարության բարի կամքի վրա այս հարցում չպետք է հիմնվենք»,-գրել է մեդիափորձագետը: