Մադրիդում սուգ է հայտարարված. մայրաքաղաքում COVID-19-ից զոհերի թիվը հատել է 3000-ը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Մատրիդ.

Իսպանիայում Հայաստանի դեսպանության էջից տեղեկանում ենք, որ Մադրիդում սուգ է հայտարարված:

«Մադրիդի ինքնավար համայնքի ղեկավար Իսաբել Դիաս Այուսոյի հրամանագրով Մադրիդում այսօրվանից պաշտոնապես սուգ է հայտարարվում կորոնավիրուսից մահացածների հիշատակին։

Պետական հաստատությունների վրա կխոնարհվեն Մադրիդի համայնքի դրոշները, ամեն օրը՝ ժամը 12:00-ին, բնակիչները մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհերի հիշատակը»,-նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ Մադրիդում կորոնավիրուսից մահացածների թիվը հատել է 3000-ը, իսկ Իսպանիայում առհասարակ՝ 85 հազարը: Երկրում ընդհանուր առմամբ մահացել է 7340 մարդ: