Պետական սիմֆոնիկ նվագախումբը տեսակապով հիմն է նվագում՝ որպես երախտագիտություն բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված շատերն են հայտնում իրենց երախտագիտությունը բժիշկներին և բուժաշխատողներին: Այս ծանր օրերին մի շարք բժիշկներ օրերով մնում են հիվանդանոցներում, հերթապահություն անցկացնում և կատարում իրենց աշխատանքը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է տեսանյութով, որտեղ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տեսակապով հիմն է նվագում: Այսպիսով նրանք հայտնել են իրենց երախտագիտությունը բժիշկներին՝ կատարած ահռելի աշխատանքի համար: