Գիշերը դռան փականը կոտրել և անասնագոմից գողացել են 1 գլուխ եղջերավոր անասուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

հասարակական

Մարտի 26-ին ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ իր անասնագոմից 1 գլուխ եղջերավոր անասուն են գողացել: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

Ոստիկանության Կումայրիի և Ախուրյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, մարտի 28-ին, ժամը 10.30-ին, Գյումրիի Անտառավան փողոցից բերման են ենթարկել 26 և 44 տարեկան երկու քաղաքացիների, որոնք խոստովանել են, որ մարտի 26-ի գիշերը, դռան փականը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով, Շիրակ գյուղի բնակչի անասնագոմից գողացել են 1 գլուխ եղջերավոր անասուն, որը հաջորդ օրը տեղափոխել են Արմավիրի մարզ և վաճառել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: