Հունվարի 31-ից մարտի 29-ը ԱԻՆ ՃԿԱԿ-ը կորոնավիրուսի վերաբերյալ 519 զանգ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ:

118 քաղաքացու բժշկական և հոգեբանական խորհրդատվություն է ցուցաբերվել:
Հոգեբանի աջակցության կարիք հիմնականում ունենում են միջինից բարձր տարիքի անձինք:

Մասնագետը լարվածությունը թուլացնելու տարբերակներ է առաջարկում, որոնք հնարավոր է իրականացնել տան պայմաններում:

Բազմաթիվ խորհուրդներից բացի, քաղաքացիներին հորդորվում է հետևել միայն պաշտոնական լրահոսին, տանից դուրս չգալ կամ դուրս գալ խիստ անհրաժեշտության դեպքում: