Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 000-ը․ CNN

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

իտալիա

Իտալիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 101 739-ի: Այս մասին հայտնում է CNN-ը։

Քաղաքացիական պաշտպանության գործակալության տվյալներով մեկ օրում վարակման նոր դեպքերի ցուցանիշը նվազում է հինգերորդ օրն անընդմեջ: Երկուշաբթի օրվա դրությամբ՝ ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 75 528 մարդ:

Նոր ակտիվ դեպքերի աճի գործակիցը կազմում է 2.2 տոկոս, որն ամենացածրն է երկրում կորոնավիրուսի համաճարակի բռնկման օրվանից ի վեր:

Վերջին մեկ օրում արձանագրվել է մահացության 812 նոր դեպք՝ ընդհանուր մահվան ցուցանիշը հասցնելով 11 591-ի:

Մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 1590 մարդ, որն առավելագույն ցուցանիշն է 24-ժամյա ապաքինումների առումով: Ընդհանուր առմամբ երկրում ապաքինվել է 14 620 մարդ: