Հեռախոսազանգերի վերահսկումն անտրամաբանական է, զանգերի միջոցով վարակ չի տարածվում. Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն անտրամաբանական է համարում կորոնավիրուսի կանխարգելմամբ պայմանավորված հեռախոսազանգերի վերահսկումը: 24News-ի հետ զրույցում Սիմոնյանը հարց է բարձրացնում՝ եթե վիրուսն օդակաթիլային ճանապարհով է տարածվում, ապա հեռախոսազանգերը վերահսկելն ի՞նչ իմաստ ունի, վարակը հեռախոսի միջոցով չի անցնում, չէ՞:

«Ենթադրում եմ, որ ոչ միայն հեռախոսազանգերն են հսկվելու, այլ նաև դրանց բովանդակությանն են անդրադառնալու: Չեմ հասկանում նաև, թե կառավարությունն ինչո՞ւ է ուզում պահպանել բոլոր հեռախոսզանգերի տվյալները, ի՞նչ է անելու դրանց հետ»,- ընդգծում է պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։