Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

հիվանդանոց

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Երեխան ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Նա այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։