Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

․

Ասկերանի շրջանի վարչակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ և վարչակազմի աջակցությամբ սույն թվականի մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթաց: Այս մասին տեղեկացնում է «Արցախ» տեղեկատվական շտաբը:

Այսօրվա դրությամբ պատրաստվել է ավելի քան 1500 դիմակ: Գործընթացը շարունակական է, և քանակը կհասցվի մինչև 3000-ի, որը կպահեստավորվի և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական հիմնարկներին: