Ջիգարխանյանը տանն է, մեկուսացած․ դերասանի ընկերը պատմել է նրա առողջության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Ջիգարխանյան
           

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան Արմեն Ջիգարխանյանն իրեն լավ է զգում, էներգիայով և ստեղծագործական մտքերով լեցուն է, սպասում է տնային մեկուսացման ավարտից հետո Մոսկվայի դրամատիկական թատրոն վերադարձին։ Նոր պլաններ ունի։ Այս մասին РИА Новости-ին պատմել է Ջիգարխանյանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը։

 «Նրա մոտ ամեն  բան լավ է, տանն է, մեկուսացման մեջ, մինչ այդ ցանկանում էր թատորն գնալ, հետո որոշեց, որ չարժե, այնուհետ թատորնը ևս ժամանակավորապես փակեցին, ինչի համար էլ որոշեց, որ իր տարիքում վտանգավոր է ինչ որ տեղ դուրս գալը։ Բայց նա լի է ստեղծագործական մտքերով, այնպես որ, ես հույս ունեմ՝ ամեն ինչ կհանգստանա, կսկսենք աշխատել։ Աշնանը պլանավորում ենք Ջիգարխանյանի անվան պարգևներ հանձնել երիտասարդներին»,- ասել է Ջիգարխանյանի ընկերը։

Ջիգարխանյանի վիճակը կտրուկ վատացել էր 2017 թվականի հոկտեմբերին․ դերասանը հայտնվել էր հիվանդանոցում և շուտով հայտարարել, որ պատրաստ է ներել կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ—Ռոմանովսկային, ով դերասանի խոսքով՝ «իրեն շատ ցավ է պատճառել»։