«Ականատես» հորդորում է ընտրախախտման մասին տեղեկության դեպքում կապվել իր դիտորդների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արցախ

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել «Ականատես» դիտորդական առաքելությունը։ Հայտարարության մեջ ասվում է.

««Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացնում է Արցախի համապետական ընտրությունների քվեարկության օրվա դիտարկում` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով։ Ինչպես հայտնել էինք նախկինում, շրջիկ խմբերում ընդգրկված են միայն տեղացի դիտորդներ։

Արագ արձագանքման շրջիկ խմբերը ողջ օրվա ընթացքում կդիտարկեն քվեարկության գործընթացը Ստեփանակերտում եւ ԱՀ բոլոր շրջաններում՝ այցելելով հարյուրից ավելի համայնքներ եւ տեղամասային կենտրոններ։

Բոլոր քաղաքացիները, լրագրողներն ու ընտրական գործընթացի մասնակիցները, ոորոնք ունեն ընտրախախտումների մասին տեղեկատվություն, խնդրում ենք զանգահարել մեզ՝ 097212046 հեռախոսահամարով:

Առաքելությունը պարտավորվում է գաղտնի պահել խախտումների մասին ահազանգող անձանց տվյալները եւ չտրամադրել դրանք երրորդ կողմին»։