Հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխային երկրորդ վիրահատության անհրաժեշտություն չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

հասարակական

Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԿ֊ի խոսնակ Գևորգ Դերձյանը։

Նա նշել է, որ երկրորդ վիրահատության անհրաժեշտություն բժիշկներն այս պահին  չեն տեսնում:

Երեխան հրազենային վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում, տեղում իրականացվել էր անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել էր վիրահատություն: