Հակառակորդի կրակոցից 14-ամյա պատանու վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

ՔԿ

2020 թվականիմարտի 30-ին` ժամը 19:00-իս ահմաններում, հակառակորդի հենակետերից, տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ` ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով):

Կատարվում է նախաքննություն: