26037 ընտրող արդեն քվեարկել է Արցախում․ ակտիվ են Ասկերանում, պասիվ՝ Քաշաթաղում և Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

արցախ

Արցախի ԿԸՀ-ից հայտնում են, որ ժամը 11։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող կամ ընտրողների 24,9%-ը:

Ստեփանակերտում տեղակայված 35 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 8908 ընտրող կամ ընտրողների 22․8%-ը։

Ասկերանի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 3775 ընտրող կամ 31․2%-ը։

Հադրութի շրջանում տեղակայված 42 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 2523 ընտրող կամ ընտրողների 28․7%-ը։

Մարտակերտի շրջանում տեղակայված 45 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 3566 ընտրող կամ 26․7%-ը:

Մարտունու շրջանում տեղակայված 39 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 4341 ընտրող կամ 25․0%-ը։

Շահումյանի շրջանում տեղակայված 16 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 536 ընտրող կամ 25․0%-ը։

Շուշիի շրջանում տեղակայված 9 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 944 ընտրող կամ 23․9%-ը։

Քաշաթաղի շրջանում տեղակայված 61 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1350 ընտրող կամ 19․%-ը։

Երևանում տեղակայված է 1 ընտրատեղամաս, քվեարկությանը մասնակցել է 94 ընտրող կամ 12․1%-ը։