Ադրբեջանցի հաքերները կեղծ տեղեկություններ են տարածում ՊՆ խոսնակի և հայ օգտատերերի անունից

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

շուշան

 Վերջին շրջանում ֆեյսբուքի հայկական տիրույթում գործող հայ օգտատերի էջերը ենթարկվում են ադրբեջանական հաքերների կողմից հարձակումների։ Էջերով տարածվում են ապատեղեկատվություններ՝ հայկական բանակում կորոնավիրուսի տարածման մասին։

հերքում

Այսօր մի շարք օգտահաշիվներ կրկին հարձակման են են ենթարկվել։ Նաիրա Գրիգորյան անունով օգտատիրոջ էջում փոխել են նրա գլխավոր լուսանկարը` տեղադրելով ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի լուսանկարը և տեղեկություն տարածել, թե ՀՀ զորամասերից մեկում ծառայողի, իր բարեկամին և նրա 13 զինակիցներին, որոնց հետ կոնտակտ է ունեցել,  տեղափոխել են հիվանդանոց: Ըստ տեղեկության՝  ծառայողի բարեկամը զորամասում տարածել է կորոնավիրուս՝ փոխանցելով այն մինչև անգամ խրամատներում գտնվող զինակիցներին:

հերքում

Այս նույն գրառումը հրապարակվել և տարածվել է խմբերում Արմեն Մովսիսյանի պաշտոնական էջով, ինչպես նաև մեկ այլ օգտատիրոջ՝ Արթուր Դարբինյանի անձնական էջով։

հերքում