Կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 532-ի․ հաստատվել է ևս 50 նոր դեպք. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

դ

«Մարտի 30-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 50 նոր դեպք»: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Նշենք, որ նրանցից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է: 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է»:

Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 532-ի: