Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է Ասկերանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Բալասանյան

Արցախի նախագահի և Ազգային ժողովի այսօր մեկնարկած համապետական ընտրություններում իր քվեարկությունն է կատարել նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը։ Նա քվեարկել է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ 

Քվեարկությունն ավարտելուց հետո, Վիտալի Բալասանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Համաձայն ԿԸՀ տեղեկանքի՝ Արցախի Հանրապետության ընտրողների ընդհանուր թիվը 103 506 է: Մայրաքաղաքում և շրջաններում պատկերը հետևյալն  է. Ստեփանակերտ` 39 218 ընտրող, Ասկերանի շրջան` 11 832, Հադրութի շրջան` 8 617, Մարտակերտի շրջան` 13 092, Մարտունու շրջան`17 398, Շահումյանի շրջան` 2 136, Շուշիի շրջան` 3 930, Քաշաթաղի շրջան` 7 283:

ԿԸՀ-ն հայտնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 15:00-ից սկսած, կգործի ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի թեժ գիծ: Ընտրական գործընթացին վերաբերվող Ձեր հարցերով կարող եք զանգահարել 8008 կարճ անվճար համարին: