Անզգույշ կրակոցի հետևանքով 57-ամյա տղամարդը ստացել է վնասվածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ոստիկանություն

Մարտի 30-ին՝ ժամը 13.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ ազդրի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 57-ամյա տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է իրենց բակում մեքենայի վրա աշխատելիս:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է որսորդական հրացանից անզգուշությամբ կրակելու հետևանքով: Հայտնել է նաև, որ հրացանը նույն օրը գտել էր տանը հարակից հանդամասից:
Դեպքի վայրի զննությամբ ոստիկանները հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան:

Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: