Իտալիայում գտնվող կորոնավիրուսով հիվանդ ՀՀ քաղաքացին առողջացել է

 ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Իտալիա

Կորոնավիրուսով վարակված Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, թեստի պատասխանները բացասական են։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը»,- ասել է փոխնախարարը։

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվն անցել է 785 հազար, մահվան դեպքերը գերազանցում են 37 հազարը, իսկ առողջացածները՝ 165 հազար 659-ն են։

 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 532-ի, որոնցից առողջացել է 30ը։ Գրանցվել է մահվան 3 դեպք։ Փաստացի բուժվում է 499 մարդ։