Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. Մելիքյանը՝ ընդդիմադիրների որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ռուբեն

«COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով, տապալվեց»-այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը եւ անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։

Ընդդիմադիրներն այսօր մի կարևոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար»,-գրել է Ռուբեն Մելիքյանը։