Մտքումս կպահեմ նրա անկեղծ տեսակը. Ջորկաեֆը ցավակցել է Դևեջյանի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ջորկաեֆ

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը իր ցավակցությունն է հայտնել ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ։ Ջորկաեֆը այդ մասին գրել է թվիթերյան իր միկրոբլոգում.

«Մեծ ցավով իմացա Պատրիկ Դևեջյանի մահվան մասին: Մտքումս կպահեմ նրա անսահման անկեղծ և մշակույթին նվիրված տեսակը: Իմ ցավակցությունները Պատրիկ Դևեջյանի ընտանիքին և հարազատներին»:

Հիշեցնենք, որ Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, Ֆրանսիայի կառավարության նախկին նախարար Պատրիկ Դևեջյանը վախճանվել է մարտի լույս 29-ի գիշերը, 75 տարեկանում: Նա չորեքշաբթի օրվանից հոսպիտալացված էր կորոնավիրուսով ախտորոշմամբ: