Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում. Մասիս Մայիլյան՝ արցախցիների ցանկության մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մասիս

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար, նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն Արցախի նախագահ դառնալու իր շանսերը շատ բարձր է գնահատում։ Այդ մասին Մայիլյանն ասե է լրագրողների հետ ճեպազրույցում։

«Իմ շանսերը շատ բարձր եմ գնահատում։ Ընտրվելուց հետո իրականացնելու ենք արմատական բարեփոխումների ծրագիր»,- ասել է Մայիլյանը, ապա նաև նշել է, որ Արցախի ժողովրդի հետ շփումներից պարզել է, որ նրանք ցանկանում են, որ ավելի շատ արդարություն լինի, իրավական դաշտում բոլորը լինեն հավասար, արտոնյալ մարդիկ չլինեն Արցախում, հստակ տարանջատում լինի բիզնեսի և իշխանության միջև։