Արցախում մինչև ժամը 14-ը քվեարկել է ընտրողների 48%-ը. ակտիվ են Ասկերանում, պասիվ՝ Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ղուլյան

Արցախում ժամը 14:00-ի դրությամբ Արցախում նախագահի և խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 50 534 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 48,3 տոկոսը: Այդ մասին հայտարարել է Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Ըստ Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեարկել է 17349 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 44,5 տոկոսը:

Ըստ շրջանների պատկերը հետևյան է.

Ասկերան - 6919 ընտրող կամ 57,2 տոկոսը,

Հադրութում – 4901 ընտրող կամ 55,7 տոկոսը,

Մարտակերտ - 6858 ընտրող կամ 51,3 տոկոսը,

Մարտունի – 8285 կամ 47.8 տոկոսը,

Շահումյան – 1099 ընտրող կամ 51.4 տոկոսը,

Շուշի – 1935 ընտրող կամ 49 տոկոսը,

Քաշաթաղ – 2978 ընտրող կամ 41.9 տոկոսը,

Երևան- 210 ընտրող կամ 27.1 տոկոսը: