32-ամյա տղամարդը Բյուրեղավանի նույն արտադրամասից կրկին գողություն է արել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի 32-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Մարտի 27-ին` ժամը 18-ի սահմանում, քրեական հետախույզները ստացված տեղեկություններն իրացնելով, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Կոտայքի բաժին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17-ի սահմանում, նա Բյուրեղավանում, չշահագործվող արտադրամասի տարածքից մետաղյա տարաներ էր գողացել, իսկ մոտ մեկ ամիս առաջ նույն արտադրամասից հափշտակել էր մետաղյա թիթեղներ:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը մասամբ առգրավված է:
Հանգամանքներն ու վնասի չափը պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս