Իտալիայում կեսօրին 1 րոպե լռությամբ հարգել է կորոնավիրուսի զոհերի հիշատակը. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

 

լռություն
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Իտալիայում կեսօրին 1 րոպե լռությամբ հարգել են կորոնավիրուսից մահացածների հիշատակն ու աջակցություն հայտնել բուժաշխատողներին, ամբողջ երկրի տարածքում պետական դրոշները խոնարհվել են:

Լռության րոպեին են միացել նաև տեղական հեռուստաալիքներն ու պետական իշխանության բարձրագույն մարմինները: Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի դիմաց լռության րոպեին միացել են խորհրդարանականները:

Նշենք, որ ժամը 16:30-ի դրությամբ Իտալիայում գրանցվել է 101 991 մարդ, որից մահացել է 11660-ը, ապաքինվել՝ 14620-ը: 

Աշխարհում վարակվածների թիվը գերազանցում է 800 հազարը, որից ավելի քան 39 հազար մարդ, ապաքինվել է մոտ 174 հազարը։