Եթե կառավարությունը սահմանափակումներ չկիրառեր, բնակչության 89 տոկոսը վարակակիր կլիներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

Ավինյան

Եթե կառավարությունը սահմանափակումներ չձեռնարկեր, մարտի մեկից հետո 75-ից 80 օրվա ընթացքում Հայաստանի բնակչության մոտ 89 տոկոսը վարակակիր կլիներ։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։

Ըստ Ավինյանի՝ Երևանում կլիներ 8200 հոսպիտալացված դեպք։

Ավինյանն ասել է, որ կառավարությունը նպատակ ունի թեստավորման քանակն ավելացնել ու նվազեցնել սահմանափակումները։

Ավինյանը հավելել է, որ  վերջին օրերին մարդկանց տեղաշարժն էականորեն նվազել է։