Մառնեուլիում կորոնավիրուսի ևս երկու դեպք է հաստատվել. Ալիք Մեդիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

մառնեուլ

Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում կորոնավիրուսի ևս երկու դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Ինչպես «Ռադիո Մառնեուլիին» հայտնել է կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան, կորոնավիրուսը հաստատվել է երկու կանանց մոտ:

Շենգելաիան չի հաստատել, արդյոք նոր դեպքերը կապ են ունեցել Մառնեուլիում մինչ այս պարզված առաջին դեպքի հետ:

Մարտի 22-ին Մառնեուլիում հաստատվեց կորոնավիրուսի առաջին դեպքը: Միջին տարիքի կինը տեղափոխվել է Թբիլիսիի համալսարանական հիվանդանոց: Նրա առողջական վիճակը ծանր է: