Ախտահանվել են ԲԴԽ-ի և Երևանի դատարանների վարչական շենքերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ԲԴԽ.

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ջերմային աերոզոլային գեներատորներով  և ախտահանիչ նյութերով ախատահանումներ են իրականացվել  Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքի և Երևանի բոլոր ատյանների դատարանների աշխատասենյակներում, դահլիճներում, կալանավորների ժամանակավոր պահման խցերում և հարակից տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտը։

«Այս պահին ընթանում են ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության մյուս դատարանների ախտահանման աշխատանքների կազմակերպման գործընթացը, որոնք կիրականացվեն առաջիկա օրերին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ մարտի 31-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 532 է, որից 3-ը՝ մահվան ելքով:  Վիրուսից վերականգնվել է 31 մարդ: