Ինչպիսի ընտրություն կատարենք, ում ընտրենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք. Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Արցախ

Քվեարկել եմ հանուն ավելի լավ Արցախի:  Այդ մասին ասաց Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը, իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո:

«Մենք, իրոք, ուզում ենք, որ ավելի լավ Արցախ լինի. պահպանենք լավը, փորձենք վերացնել խնդիրները, և կարողանանք ավելի էֆեկտիվ դիմակայել մարտահրավերներին»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում ընտրությունների ընթացքը, Բաբայանը նշեց, որ այս պահի դրությամբ, ընդհանուր առմամբ լավ է գնահատում ընրությունների ընթացքը. «Խնդիրը լոք այս քվերակությունը չէ, խնդիրն այն է, թե մենք ինչ գաղափարներով ենք գալիս ընտրատեղամաս: Եւ մենք ասել ենք, որ այս երկու- երեք գրամանոց քվեաթերթիկը, երբ մենք այնտեղ դնում ենք ոգի, սկզբունք, հույս, հավատք, դառնում է հարյուր, հազար  կշիռ ունեցող, որը կարող է ջարդել և ոչնչացնել ցանկացած պատնեշ և պատ»:

Անդրադառնալով իր ակնկալիքներին ընտրություններից՝ Բաբայանն ասաց, որ ակնկալում է, որ ընտրությունները նորմալ կանցնեն. «Չեմ ցանկանում ձևական կարգախոսներով հանդես գալ: Ինչպիսի ընտրություն կատարենք, ում ընտրենք, այդպիսի Արցախ էլ ունենալու ենք: Իշխանությունն արտացոլելու է մեր պատկերը»: