ԲՀԿ-ն չի գնալու և չի մասնակցելու այս նիստին. Զոհրաբյանը նշում է պատճառները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստան Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին:

«Այս պահին ԱԺ-ում, առանց ընդդիմադիր երկու խմբակցություններին իրազեկելու, սկսվել է արտահերթ նիստ, որի օրակարգում այսօր առավոտյան տապալված` ՀՀ քաղաքացիներին տեղորոշելու անընդունելի նախագիծն է: Նիստը ընդմիջվել է քվորումի բացակայության պատճառով և միայն նիստի մեկնարկին է ԱԺ նախագահը իրազեկել, որ գանք նիստի: Բնականաբար, «Իմ Քայլի» ուժերով նիստը կկայանա, հպարտ քաղաքացիներին տեղորոշելու անիմաստ նախագիծը կընդունվի»:

Զոհրաբյանը որակել է այս նախագիծը որպես շատ վատ նախադեպ. «Այսպես չի կարելի, պարզապես չի կարելի: Սա քաղաքական բարեվարքության և գործըկներային համակեցության նորմերի կոպտագույն խախտում է»:

Նա նաև հավելել է, որ նախագիծը ոչ միայն չի նպաստելու պանդեմիայի դեմ պայքարին, այլ տանելու է հսկայական ռեսուրսներ, որ կարող էին ուղվել սովի մեջ հայտնված հազավոր ընտանիքների հացի խնդրի լուծմանը:

«Ես տեղեկացնում եմ, որ «Բարգավաճ Հայաստանը» չի գնալու և չի մասնակցելու այս նիստին երկու պատճատով. առաջին` նիստի մասին իմացել ենք պոստ-ֆակտում և երկրորդ` մեզ տեղորոշելու նախագիծը այնքան կապ ունի կորոնավիրուսի կանխարգելման հետ, ինչքան ես բրիտանական արքունիքի հետ»,- նշել է պատգամավորը: