Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների  թիվն անցել է 800 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News  

կորոնավիրուս

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների  թիվն անցել է 800 հազարը, մահացության դեպքերը մոտ են 40 հազարին: Ապաքինվածների թիվն ավելի է 174 հազարից։ Վարակը տարածվել է աշխարհի 205 երկրում։

Վարակակիր երկրների ցանկում առաջատարը ԱՄՆ-ն է 164 հազարից ավելի դեպքով, նրան հաջորդում են Իտալիան, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իրանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան:

Մահացության բարձր ցուցանիշով առաջին տեղում մնում է Իտալիան, ապա հաջորդում են Իսպանիան, Չինաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Իրանը:

Հայաստանում կորոնավիրուսով  հիվանդության հաստատված 532 դեպք կա, որից բուժվել է 31-ը։ Գրանցվել է մահվան 3 դեպք։