10 օրով երկարաձգում է քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեության դադարեցումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

ՀՀ ոստիկանության կայքը տեղեկացնում է, որ քանի որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումները 10 օրով երկարաձգվել են, նշված ժամանակահատվածում  ՀՀ ոստիկանությունը շարունակում է դադարեցրել  զենքի շրջանառության հետ կապված թույլտվություններ, զենքի առևտրի և արտադրության լիցենզիա, ինչպես և այլ լիցենզիաներ տրամադրող ՀՀ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների՝ քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը: