Երգչուհի Ժասմինն ու իր որդին հիվանդացել էին կորոնավիրուսով. Teleprogramma

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

ժասմին

Ռուս երգչուհի Ժասմինը «Երեկոյան շոուի Ալլա Դովլաթովնայի հետ» («Вечернего шоу с Аллой Довлатовой») հաղորդման ընթացքում հայտնել է, որ հիվանդացել էր կորոնավիրուսով։ Հաղորդում է Teleprogramma.pro-ն։
«Ես ու որդիս՝ Միրոնը, մի քանի ամիս առաջ հիվանդացել էինք կորոնավիրոսով։ Ես կարծում էի` մեզ մոտ գրիպ է։ Ամեն տեսակ անալիզներ հանձնեցինք, բայց բժիշկները չէին կարողանում պարզել՝ ինչպես է մեզ մոտ։ Կատ շատ բարձր ջերմություն, ուժեղ հազ։ Ես տասը օր պառկած էի ու վեր չէի կենում»,- պատմել է երգչուհին։

Ժասմինը նաև նշել է,որ ռուսական էստրադայի մյուս աստղերի հետ ներկա է եկել կոմպոզիտոր Իգոր Կրուտոյի քրոջ հոբելյանին։ Նա այնտեղ հանդիպել է Լև Լեշչենկոյին, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Երգչուհին նշել է, որ այդ երեկո բարևել են միմյանց ու երկար չեն շփվել։