Որերորդ անգամ իշխանությունը նեղանում է ընդդիմությունից՝ ասելով, թե չսատարեցին մեր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն իշխանության իր գործընկերներին հիշեցնում է՝ ընդդիմությունը նրա համար է, որ ընդդիմանա: 24News-ի հետ զրույցում Գորգիսյանը նման տեսակետ հայտնեց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների այն քննադատությանը, թե ընդդիմությունն իշխանությանը չօգնեց, որ համաճարակային հիմքով պայմանավորված արտակարգ ռեժիմի ժամանակ ռիսկային խմբում գտնվող քաղաքացիներին հեռախոսով տեղայնացնելու նախագիծն առաջին իսկ անգամից ընդունվի խորհրդարանում:

«Տեղայնացման օրենքը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապ չունեցող քայլ է: Որերորդ անգամ իշխանությունը նեղանում է ընդդիմությունից՝ ասելով, թե չսատարեցին մեր նախագծին: Բազմաթիվ խնդիր կան լուծելու, բայց մենք անլուրջ, 0% ՕԳԳ ունեցող նախագծերի վրա ժամանակ ենք ծախսում»,- ընդգծեց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։