Արցախի Մարտունու 5/2 տեղամասում ընտրություններն անցնում են առանց միջադեպերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

.

Արցախի Մարտունու շրջանի 5/2 ընտրատեղամասում 1359 ընտրողներից ժամը 17։00-ի դրությամբ` համապետական ընտրություններին մասնակցել է 770 ընտրող։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Գարիկ Ծատրյանը։

Նրա խոսքով՝ փորձել են հնարավորինս զերծ մնալ կուտակումներից, իսկ քաղաքացիներին հորդորել են պահպանել անվտանգության կանոնները։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ընտրություններն անցնում են առանց միջադեպերի և մինչ այս պահը դիմում-բողոքներ չեն ներկայացվել։

Տեսանյութեր

Live

Լրահոս