Քննարկվում է կորոնավիրուսի թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը․ Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ավինյան

«Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը»: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն:  Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- նշել է նա։

Տեսանյութեր

Live

Լրահոս