Իտալիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 837 մարդ․ ТАСС

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

իտալիա

Իտալիայում Covid-19 կորոնավիրուսից մահացածների թիվը վերջին մեկ օրում կազմել է 837 մարդ՝ մահացության ցուցանիշը հասցնելով 12 428-ի: Այս մասին փոխանցում է ТАСС գործակալությունը։

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելինի փոխանցմամբ մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 1109-ով՝ հասնելով 15 729-ի։

«Ներկա պահին երկրում ակտիվ վարակակիր է 77 653 մարդ, որոնց թիվը նախորդ օրվա համեմատ ավելացել է 2107-ով»,-նշել է նա:

Վարակվածների 59 տոկոսը գտնվում է տնային մեկուսացման մեջ: Բորելիի խոսքով՝ նվազում է ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվողների թիվը:

Իտալիայում վարակվածների ընդհանուր թիվը համաճարակի բռնկումից ի վեր կազմում է 105 792 մարդ: